«Իմ հիմնական վեճն Արցախի կառավարության հետ եղել է տնտեսության կառուցվածքի շուրջ»․ Հայկ Խանումյան
![]() Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը գրել է․ «Վերջին 5 տարիների ընթացքում իմ հիմնական վեճն Արցախի կառավարության հետ եղել է տնտեսության կառուցվածքի շուրջ: Մեր տնտեսությունը մեծապես կախված է մեկ հանքանյութի գներից: Տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը, պետական աջակցության ծրագրերը մեծամասամբ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց նեղ շրջապատի բիզնեսներին ուղղելը հնարավորություն չի տվել բազմակի մեծացնել վերամշակող ձեռնարկությունների և այլ ճյուղերի բաժինը մեր տնտեսության մեջ: Պղնձի գների անկումը բերել էր Արցախի սեփական եկամուտների անկմանը 2,5 միլիարդ դրամով: Երևանն ավելացրել էր միջպետական վարկը 8 միլիարդ դրամով՝ ավելացած թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: 2020թ. սկզբին պղնձի գները եղել են տոննայի դիմաց 6300 դոլար, նոր կորոնավիրուսով պայմանավորված այն իջել է մինչև 4700-ի և դեռ իջնում է: Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու բյուջեում սեփական եկամուտների նշած ցուցանիշներն ապահովելու գործում (53 միլիարդ դրամ) և սրա մեղավորը տարիներ ի վեր վարվող քաղաքականությունն է, որի գլխավոր նպատակը իշխանության և բիզնեսի միաձուլումն է եղել»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
