«Պղնձի ցածր գինը բարդ պայմաններ կստեղծի հայաստանյան կազմակերպությունների համար». Տիգրան Խաչատրյան
![]() Պղնձի համաշխարհային գների նվազեցումը բարդ պայմաններ կստեղծի հայաստանյան կազմակերպությունների համար: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այժմ Կառավարությունը քննարկում է, թե ինչպես կարող է արձագանքել այս խնդիրներին: «Նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածն իրենց վրա վերցնողներից մեկը զբոսաշրջությունն ու դրան առնչվող ծառայություններն են: Երկրորդը՝ մեր արտահանող այն կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է. նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակում անկում ապրեցին, և, այդպիսով, ՌԴ-ի տնտեսության մեջ ստեղծեցին որոշակի փոփոխություններ: Երրորդն այդ նույն պատճառով աշխարհում պղնձի գնի նվազումն էր, որը այս պահին գտնվում է մոտ 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում: Սա զգալիորեն ցածր գին է: Հայաստանն իր արտահանման կառուցվածքում մեծ չափով ունի պղնձի խտանյութերի արտահանումը, նախորդ տարվա ընթացքում մոտ 550 մլն դոլարը գերազանցող արժեքով խտանյութերի արտահանում է տեղի ունեցել: Այս տարեսկզբին պղձի գները, հավանական է, որ մոտ են եղել 1 տոննայի համար 6000 դոլար սահմանագծին: Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով շատ դժվար պայմաններ է ստեղծում կազմակերպություններից յուրաքանչյուրի համար»,-ասաց Խաչատրյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
