Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նախարարը`կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների և հակազդման գործողությունների մասին

394
Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 21:40
Նախարարը`կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների և հակազդման գործողությունների մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքներին և հակազդման առաջիկա գործողություններին:

«Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանասական աջակցություն ցուցաբերել այն տնտեսավարողներին, որոնք ունեն դժվարին պայմաններ ստեղծված իրավիճակի պատճառով, բայց նաև ունեն ծրագրեր և պատկերացումներ, թե ինչպես են մտադիր հաղթահարել այդ դժվարությունները: Կառավարության երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն այս դժվարին ժամանակներում առավել խոցելի վիճակում հայտնված այն աշխատակիցներին, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է, որ վաղն ունենան դժվարություններ՝ աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով: Երբ մենք այս դժվարին ժամանակներն անցած կլինենք, կառավարությունը հատուկ դրամագլուխ է նախատեսում հատկացնել այն կազմակերպություններին աջակցելու համար, որոնք կձևակերպեն իրենց տեսակետները իրենց զարգացման ծրագերի առնչությամբ և կդիմեն կառավարությանը՝ դրանք քննարկելու և աջակցություն ստանալու համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը`կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների և հակազդման գործողությունների մասին