«Ամեն ինչ պետք է անենք, որ ընդունելության քննությունների հնարավոր հետաձգումները կարճ լինեն». ԿԳՄՍ նախարար
![]() «Եթե մենք կոնկրետ օրինակներ ունենանք, կարձագանքենք դրանց, և ռեկտորների միջոցով կփորձենք այդ հարցը լուծել». մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն դիտարկմանն ի պատասխան, որ որոշ բուհերի ուսանողներ, մասնավորապես ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները գրադարանից օգտվելու դժվարություններ են ունենում, իսկ դասախոսները նրանց չեն ընդառաջում: Նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ լրագրողների հետ հանդիպման թեման հեռավար ուսուցումն էր: Ըստ Ա. Հարությունյանի՝ հեռավար ուսուցման առումով բուհերում խնդիր չկա: Ինչ վերաբերում է հանրակրթական հաստատություններին, ապա այստեղ մանկավարժներն ու ծնողները պետք է աջակից լինեն՝ ըստ էության փորձնական համակարգը կայացնելու համար: Խնդիրն այն է, որ նախարարությունը նախատեսել էր համակարգը ներդնել այս տարեվերջին, սակայն արտակարգ դրությունը սրբագրումներ մտցրեց ծրագրում: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
