«84 հաստատված դեպք»․ Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց
![]() «Այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք․ 444 մարդ մեկուսացված է, ևս 799-ին հորդորել ենք տներում ինքնամեկուսացվել․ ունենք որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու։ Եթե ծավալները մեծանան, գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ։ Առայժմ դեռ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմնական խնդիրը կապված է Էջմիածնի ու երևանյան արտադրամասի ճյուղի հետ․ իսկ խնդիրն այն է, որ հսկողության տակ գտնվող մարդիկ հրահանգներին չեն հետևել ու այսօր այսպիսի ծավալ ունենք։ Հույս ունենք՝ կհասնենք արտադրամասի ճյուղի հետևից ու կկարողանանք կանգնեցնել։ Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի ու արտադրամասի ուղղություններն են, Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ իրավիճակը կառավարելի է։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
