Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդների մասին
![]() ՀՀ կառավարության նիստում մինչ օրակարգին անցնելը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է օպերատիվ տեղեկատվություն կորոնավիրուսի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հայտնաբերված հիվանդներից 3-ն այժմ նախանշաններ չունեն, ջերմություն ունեցել են դիմելու պահին, միայն 1 հիվանդ գանգատներ ունի, աջակողմյան բազալ թոքաբորբ, ջերմում է, ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացածները որևէ բուժում չեն ստանում: «Նրանք բոլորն էլ ժամանել են Իտալիայից, ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, սակայն եղել են մասնագետների հսկողության տակ՝ տնային այցերի միջոցով: Գանգատներ ունենալուն պես հոսպիտալացվել են, վիրուսի առկայությունը հաստատվել է: Ինչ վերաբերում է տվյալ հիվանդների հետ շփված մարդկանց, ապա նրանք արդեն մեկուսացվել են պահման վայր: Այնտեղ կա ևս 31 հոգի: Մեկուսացման աշխատանքներ են իրականացվել նաև նրանց բնակավայրում: Հնարավոր է, որ օրվա ընթացքում նոր մեկուսացվողներ լինեն: Աշխատանքներ են իրականացվում նաև օդանավակայանում՝ քարտերի լրացում և տնային հսկողություն բոլոր այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ են: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջիկա կիրակի 1 չարտերային թռիչք կլինի Միլանից Երևան: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
