Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նավթի համաշխարհային գներն աճել են 7%-ով՝ նախօրեի կտրուկ անկումից հետո

642
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 11:50
Նավթի համաշխարհային գներն աճել են 7%-ով՝ նախօրեի կտրուկ անկումից հետո

Մարտի 10-ին նավթի համաշխարհային գներն սկսեցին աճել 7%-ով, երբ նախօրեին գնանկումը կազմում էր 24-25%։ Գնանկումը պայմանավորված էր OPEC+ երկրների նախարարների գործարքի վերաբերյալ համաձայնության բացակայության պատճառով: Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 7,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 36,88 դոլարի:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 6,87 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 33,27 դոլարի: Ապրիլի 1-ից երկրները նավթի արդյունահանումը նվազեցնելու պարտավորություններ այլևս չեն ունենա, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է օրական 10 միլիոն բարել նավթ արտահանել և որոշակի զեղչով վաճառել նավթը իր հիմնական գործընկերներին: