ՕՊԵԿ-ի գործարքի տապալման հանգամանքները․ #Ведомости
![]() Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ նավթի արտահանումը կրճատելու ՕՊԵԿ+ գործարքի նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանն է եղել, այլ Սաուդյան Արաբիան: «Մենք դուրս չենք եկել գործարքից: Մենք կողմ էինք եղել գործարքը երկրաձգելուն: Սաուդցիներն են որոշել հեռանալ»,- պարբերականին հայտնել է բարձրաստիճան մի պաշտոնյան: Կրեմլին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր նշել է, որ ի սկզբանե պարզ էր, որ գործարքն ՕՊԵԿ-ի հետ միշտ չի գործելու, ուստի՝ հարցը վերաբերում էր միայն համաձայնագրից դուրս գալու պահին: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մարտի 6-ին նշել էր, որ ՕՊԵԿ և ՕՊԵԿ+-ի անդամ երկրների նախարարները չեն կարողացել նավթի արդյունահանման ծավալների կրճատման պայմանների վերաբերյալ համաձայնության գալ 2016-ի վերջից: Ըստ նրա՝ համաձայնագիրը կդադարի գործել 2020-ի ապրիլի 1-ից: Սաուդյան Արաբիան առաջարկել է կրճատել արտահանումը՝ օրական ևս 1,5 միլիոն բարելով, գրում են Reuters-ը և Bloomberg-ը: Ըստ Էր Ռիյադի՝ դա անհրաժեշտ էր՝ նավթի գները պահպանելու համար: Նավթի գինն ընկել էր կորոնավիրուսի ֆոնին պահանջարկի նվազման պատճառով: Սակայն Ռուսաստանը չէր համաձայնել այդ առաջարկի հետ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
