Հակոբ Կարապետյանը՝ տուրիստական ավտոբուսների կայանման խնդրի մասին
![]() Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսների ժամանակավոր կանգառի հարցին. «Ի գիտություն. Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները: Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,- գրել է նա: Հիշեցնենք՝ վերոնշյալ վարորդները բողոքում էին, որ Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերվում տարածքից: Նրանք ժամանակ էին տվել քաղաքապետարանին՝ լուծելու կայանատեղիի հարցը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
