Տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերում Հանրապետության հրապարակից. բողոքի ակցիա
![]() Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերվում տարածքից. վարորդները բողոքի ցույց են իրականացնում. «Տասը տարի շարունակ մենք աշխատել ենք հանրապետության հենց այս հատվածում, տուրիստների հետ շրջել ենք տեսարժան բոլոր վայրերով, հիմա չգիտենք ինչ է տեղի ունեցել, մեզ ուզում են հանել Հանրապետության հրապարակի տարածքից: Ամեն տեղ գնացել, դիմել ենք՝ և՛ քաղաքապետարան, և՛ կոմիտե. ոչ մի ռեալ պատասխան չենք ստացել»,- նշում էին ակցիայի մասնակիցները: «Հիմա էլ որոշել են այստեղից հանել մեր մեքենաները: Առանց այն էլ՝ երեք ամիս գումար չենք աշխատել, բոլոր տուգանքները պետք է վճարենք»,- ասում էին նրանք: Վարորդների խոսքով՝ իրենք կանգնած են գործազրկության խնդրի առաջ. «Եթե մարդուն գործատեղից զրկում են, գոնե պետք է մշակեն ինչ-որ ծրագիր, աշխատանք առաջարկեն, տարածք: Մենք առաջարկել ենք մեզ հրապարակի տարածքում տեղ հատկացնեն, պատրաստ ենք նաև հարկ վճարել»,- ասում էին նրանք: Միկրոավտոբուսների վարորդներն այս պահին քաղաքապետարանի դիմաց են: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
