«Հանգիստ սպասում ենք». տուրիստական միկրոավտոբուսների վարորդները վերադարձան հրապարակ
![]() Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսների վարորդներն իրենց բողոքի ակցիան տեղափոխել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հարցի անհապաղ լուծում: Վերջինների հետ քիչ առաջ զրուցում էին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանն ու քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Է. Գալաստյան ասաց, որ արդեն 10 օր է զբաղվում է այդ հարցով. «Կայանտեղերը լինելու են առանձնացված՝ և՛ միկրոավտոբուսների, և՛ ավտոբուսների համար: Դրանից հետո, իրավական ակտերի նախագծերը և տարբերիչ նշանով մեքենաների համար հարցը քննարկվել է և կառավարություն է գնացել»,- ասաց նա՝ խոստանալով այսօր սպառիչ պատասպան տալ վարորդներին: Վերջիններն էլ իրենց հերթին խոստացան մինչև օրվա վերջ սպասել. «Հանգիստ սպասում ենք, օրինախախտումներ չենք անելու: Քանի որ մեքենաները կայանելու տեղ չկա, որովհետև բոլոր պարկինգները զբաղված են, ուստի ստիպված ենք գնալ չթույլատրվող տարածք, որտեղ գծված է, կանգնել ու սպասել մեր պատասխանին»,- եզրափակեցին նրանք: |

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7201:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
9700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
65Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
100Երեկ, 22:12
