«Տարիներ շարունակ ռուսական էստրադայի տնազն ենք արել». Վահագն Հայրապետյան
![]() Ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ հայերն այդպես սիրեցին ջազը և կարողացան կատարելագործվել ջազում, նշել է. «Որովհետև մենք իմպրովիզացիոն ազգ ենք, հայերն էլ իրենց ոգով, իրենց իմպրովիզացիոն վարպետությամբ ջազմեններ են: Մեր ժողովրդական երաժշտությունն էլ է իմպրովիզացիոն հիմքերից սկսվել՝ գուսանական, աշուղական արվեստից, և մեր ժողգործիքների վարպետներն առաջին հերթին իմպրովիզատորներ են: Բացի դրանից՝ մեր կյանքը, մեր պատմությունն ինչ-որ տեղ, երևի թե, նման է աֆրիկյան երաժշտությանը՝ թմբուկներով, ռիթմիկ զգացողություններով: Հայերը, երբ որ ջազ են նվագում, դա շատ յուրահատուկ է հնչում օտարի ականջին և անվանում են հայկական ջազ: Ջազը դասական երաժշտության շարունակությունն է: Դասական երաժշտությունն էլ է սկիզբ առել իմպրովիզացիաներից»: Անդրադառնալով քննադատություններին, թե մշակութային ոլորտում հեղափոխություն չի եղել, ավելին՝ այս ոլորտում հիմնականում հակահեղափոխականներ են, Վահագն Հայրապետյանը նշել է. «Քննադատողները թող իրենց Ֆեյսբուքներից դուրս գան ու մտնեն կյանք, մտնեն մշակույթ: Արդեն փոփոխությունների ճանապարհին ենք: Նախ՝ անորակությունը քչացել է: Օրինակ՝ տարիներ շարունակ մենք ռուսական էստրադայի տնազն ենք արել՝ հայերեն բառերով, հիմա վերջապես ազատագրվել ենք… Նոր մտքեր են պետք, երիտասարդներին պետք է ներգրավենք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
