Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին
![]() Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին: Պարգևատրման արարողությունից հետո ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանn ասել է, որ 2020 թվականի իր խնդիրը համարում է Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվելը, հետո արդեն գնալ օլիմպիական ոսկու հետևից: «Շատ մարտական եմ տրամադրված. առաջ աստված, ամեն ինչ լավ կստացվի»,- ասել է ծանրամարտիկը: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է մինչև 2050-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ ունենալու դրված նշաձողը, մարզիկը պատասխանել է. «Ինչո՞ւ չէ, շատ լավ տվյալներ ունենք, շատ լավ երիտասարդներ ունենք, ովքեր կարող են ոսկե մեդալներ նվաճել, բայց ամենակարևորը՝ դրա համար պայմաններ են պետք, որպեսզի այդ ամեն ինչը շատ բարեհաջող և գեղեցիկ ստացվի»: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն էլ ասել է, թե չի հիշում՝ քանի անգամ է հայտնվել 10 լավագույն մարզիկների ցանկում, սակայն ամեն անգամ իր համար պատիվ է՝ լինել երկրի լավագույն մարզիկը: Ալեքսանյանն աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի՝ հնգակի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն: Հիշեցնենք՝ երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի. «ՀՀ մինչև 2050թ. զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ կետ ֆիքսել, որ ՀՀ-ն պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումն ու ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել էր նա: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12


