«Կառավարությունը սպորտի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխի». վարչապետ
![]() Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի. սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ մինչև 2050թ. զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ կետ ֆիքսել, որ ՀՀ-ն պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումն ու ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա նաև տնտեսական հարց է: Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտում էի «Արարատ-73»-ի մասին մի հաղորդում, հետաքրքիր մի վկայության ականատես եղա. Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է հետևյալը. այն օրը, երբ «Արարատ»-ը հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է: Այսինքն, այս երկու փաստն իրար հետ ուղիղ կապ ունեն»,- հավելել է Փաշինյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
