«Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը». այսօր Թումանյանի ծննդյան օրն է
![]() «Մեր գրականության մեջ թյուրիմացություններ շատ կան: Մի լավ քննադատի մեծ կարիք ունենք, որ ամեն մեկին իր տեղը ցույց տա, ամեն մեկին իր տեղը դնի»: Հովհաննես Թումանյան
Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 151-րդ տարեդարձն է: Նա ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Բանաստեղծի մանկությունն անցել է իր հարազատ բնաշխարհում: «Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը»,- այսպես է բնութագրել նրան Ավետիք Իսահակյանը։ «Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է»,- ասել է ամենայն հայոց մեծ բանաստեղծը: Նրա ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ ու նշանակություն ունեն քառյակները: «Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը»,- իր հուշերում հոր խոսքերն է մեջ բերել դուստրը՝ Նվարդ Թումանյանը: Ո՞ւր կորա՛ն...
Վերջացա՛վ... Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ. Հովհաննես Թումանյանը մահացել է 1923թ. մարտի 23-ին, Մոսկվայում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
