Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Բանակին առնչվող ո՞ր խնդիրներն են հրատապ լուծում պահանջում ըստ Լևոն Շիրինյանի

539
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 12:05
Բանակին առնչվող ո՞ր խնդիրներն են հրատապ լուծում պահանջում ըստ Լևոն Շիրինյանի

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակային հրատապ և խորքային վերափոխումները ենթադրում են երկու անհետաձգելի հիմնախնդիրների լուծում.
1. Արմատապես բարելավել սպայական կազմի սոցիալ-տնտեսական վիճակը, մասնավորապես, էապես բարձրացնել, առաջին հերթին, առաջնագծի սպաների աշխատավարձը (այլապես սպան նորից նայելու է, ցավալիորեն անխուսափելի հարկադրանքով, զինվորի և նրա ծնողների կողմը, կամ փորձելու է այլ զարտուղի ճանապարհով «լուծել» իր և իր ընտանիքի ապահովության հարցերը): Եվ այստեղ քրեական հակամշակույթի դեմ պայքարը, հեռանկարի առումով, մեծ արդյունք դժվար թե ապահովի: Աշխատավարձի համակարգն այս խմբում արմատական բարեփոխման անհետաձգելի կարիքն ունի:
2. Անհրաժեշտ է ԶՈՒ Գլխավոր Շտաբը գործնականում դիտել ԲԱՆԱԿԻ ՈՒՂԵՂ և այն համալրել ռազմավարական ունակություններով օժտված, լավագույն կրթություն ստացած ինտելեկտուալ սպաներով: Այս ոլորտում անգնահատելի է ենթադրյալ համաշխարհային հայկական սպայական կորպուսի դերակատարությունն ու կարողությունները»: