Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սպասենք դեպքերի զարգացման հետագա ընթացքին». Նարինե Դիլբարյան

292
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 21:35
«Սպասենք դեպքերի զարգացման հետագա ընթացքին». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երազանքների բանակը և իրականությունը. նոր կարդացի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ընդարձակ գրառումը այսօր ԱԺ-ում կայացած փակ հանդիպման մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ Փակ քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Մի մեջբերում եմ ուզում անել հանդիպմանը մասնակցած և սրտացավ այս պատգամավորի դիտարկումներից, որն իրականում բացատրում է մեր բանակում առկա ողբերգական դեպքերի շղթան. «Գլոբալ իմաստով, մենք՝ քննարկման մասնակից պատգամավորներս, ևս մեկ անգամ համզովեցինք, որ, ցավոք, մեր բանակում շարունակում է իշխել նախնադարյան մտածողությունն ու խավարը, որ մեր զինված ուժերը շարունակում են ապրել կիսասովետական՝ գողական, քրեական հոռի բարքերով ու ավանդույթներով։ Այս իրողությունների գիտակցումը ևս մեկ անգամ ընգծում է մեր զինված ուժերի արդիականացման, համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում բանակում նոր վարքուկանոնի, հարաբերությունների նոր մոդելների ներդրման անհրաժեշտությունը»։ Սպասենք դեպքերի զարգացման հետագա ընթացքին և այս բաղձալի արդիականացմանը, ամենակարևորը՝ այնպիսի հրամանատարների առաջին շարք դուրս գալուն, որոնք անհատապես իրենց պատասխանատու են զգում յուրաքանչյուր զինվորի, սպայի ու ամբողջ բանակի անվտանգ, արդյունավետ, կազմակերպված քայլերի ու առաջընթացի համար»: