Մեծ Բրիտանիան կստեղծի 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհզոր համակարգիչ, որը կանխատեսելու է եղանակը
3423
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 17:10
![]() Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհատկացնի 1,2 միլիարդ ֆունտ (1,6 մլրդ դոլար) գերհզոր համակարգիչ ստեղծելու համար, որը կզբաղվի եղանակի ճշգրիտ կանխատեսումներով։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարարությունը, գրում է ТАСС գործակալությունը: «Վերջին տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ճշգրիտ և ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարևոր է կլիմայի փոփոխության ժամանակ»,- հայտարարել է բրիտանական օդերևութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փենի Էնդերսբին: Սպասվում է, որ գերհզոր համակարգիչը պատրաստ կլինի մինչև 2022 թվականը: Մասնագետները հույս ունեն, որ համակարգիչը կօգնի նվազեցնել փոթորիկներից և ջրհեղեղներից վնասները՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների համար: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
