Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նարեկ Սամսոնյանը ներգրավվեց որպես մեղադրյալ

357
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 23:30
Նարեկ Սամսոնյանը ներգրավվեց որպես մեղադրյալ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և սպասվում էր ՀՔԾ-ն ինձ որպես մեղադրյալ ներգրավեց:
Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Անկեղծ ասած՝ էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է ՄԱՄՈՒԼԻ և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն՝ իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ, ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է:
Հ.Գ. Ուրեմն հատուկ էս գործը կարելու հրահանգ տված հոգեկան հիվանդի ու էդ հրամանն իրականացնողների համար ասեմ, որ սրանով ինձ տասնապատիկ ավել ստիմուլ եք տալիս: Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու՝ էս ամեն ինչի համար»: