Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ջերմուկցիներն ուղիղ ժողովրդավարության, սահմանադրական իրավունքների իրացման մաստեր կլաս են ցույց տվել». Թեհմինե Ենոքյան

324
Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 17:25
«Ջերմուկցիներն ուղիղ ժողովրդավարության, սահմանադրական իրավունքների իրացման մաստեր կլաս են ցույց տվել». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խեղճ Լիդիանին ոչ մեկ շան տեղ չի դնում, Տորոնտոյի բորսայից հանեցին, մնումա ապահովել, որ իր ընկերությունը չկարենա վաճառի որևէ մեկին, պետք է փոխհատուցի պատճառված վնասը։ Բոլորը, այդ թվում Ավինյանը, զբաղված են Սահմանադրական դատարանի խնդիրներով։ Իսկ այդ ընթացքում՝ 20 ամիս շարունակ ջերմուկցիներն ուղիղ ժողովրդավարության, սահմանադրական իրավունքների իրացման մաստեր կլաս են ցույց տվել։ Ընդ որում, խիստ անհավասար պայքարում՝ մենակ մնալով և թիրախավորվելով ինչպես ներկա կառավարության, այնպես էլ նախկինների կողմից, կորպորատիվ շահեր սպասարկող կառույցների ամենօրյա սադրանքների, ճնշումների ու մանիպուլյացիաների պայմաններում։ Քաղաքակիրթ և գիտակից հանրությունը միշտ էլ հասկանում է որ կողմում լինել։
Պողոսները հաղթեցին Բաբոներին»: