«Ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը». Բաբկեն Թունյանը՝ բենզինի և դիզվառելիքի մասին
![]() Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բենզինի և դիզվառելիքի մասին. Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։ Որ՞ն էր դրա գլխավոր մեխը՝ ըստ իս։ Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։ Այս անգամ ՏՄՊՊՀ-ն հստակ նշել է, որ Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող վառելիքն էլ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություն։ ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր, որովհետև վառելիքի միջնորդավորված մատակարարումը էական ազդեցություն է թողնում ՀՀ ներքին շուկայում սպառվող վառելիքի վերջնական գնի վրա։ Այլ կերպ ասած, ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը՝ ազդելով գնի վրա (ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս սխեմայում այդ միջնորդը երկրորդն է՝ դեղին գույնով)։ Թե կոնկրետ որքանո՞վ է միջնորդների առկայությունը ազդում գնագոյացման վրա, ՏՄՊՊՀ-ն չի կարողացել գնահատել որովհետև համապատասխան պայմանագրերը և ինֆորմացիան բացակայում են։ Ընդ որում, ըստ ՏՄՊՊՀ-ի, միջնորդ կազմակերպությունների միջոցով արտոնյալ պայմաններով վառելիքի ձեռքբերումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։ Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։ Սա միակ խնդիրը չէ։ Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ և առաջարկներ՝ սկսած բենզինի որակից և լաբորատորիաներից՝ մինչև շուկայի կենտրոնացվածություն և պահանջարկի էլաստիկություն։ Քանի որ թեման շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է հարյուրհազարավոր մարդկանց, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կկազմակերպենք աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկենք այս զեկույցը, անպատասխան մնացած որոշ հարցեր և նշված խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները։ Զեկույցը ամբողջությամբ՝ այստեղ»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
