«Եթե դուք լեգիտիմ ուժ եք, չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան». Գևորգ Գորգիսյան
«Նորմալ է, որ իշխանությունները մեր գործունեությունից գոհ չեն: Դա նշանակում է, որ մենք մեր գործը ճիշտ ենք անում: Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ, որովհետև եթե դուք լեգիտիմ ուժ եք և շատ ձայն հավաքած, ապա դա չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան և ամենաթողություն ձեզ թույլ տաք: Ցանկացած դեպքում եթե իշխանությունը չի զսպվում ընդդիմության կողմից, և չկա առողջ բանավեճ, երկիրը վերածվում է նրան, ինչ մենք ունեինք մինչ հեղափոխությունը». հունվարի 29-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՀՀ վարչապետի՝ կապանյան վերջին ասուլիսի ժամանակ ընդդիմության, այդ թվում՝ ԼՀԿ-ի հասցեին հնչեցրած այն գնահատականին, թե Էդմոն Մարուքյանը կհայտնվի Աշոտյանի դերում, եթե շարունակի տեղը չբերել, որ ինքը Սերժ Սարգսյանը չէ: Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավարն ասել էր, թե իշխանությունն արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և կորցնում է իր քաղաքական վարկանիշը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18