Samsung-ը ներկայացրել է հագուստը լվացող ու արդուկող խելացի պահարանը
![]() Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում, որը կայացել է Լաս Վեգասում, Samsung-ը ցուցադրել է վերջին տարիների ամենաանսպասելի նորարարությունը՝ շորերն արդուկող պահարանը: AirDresser-ը գոլորշիով պահարան է, որը մաքրում ու արդուկում է հագուստը՝ ազատելով տերերին դրանք լվանալու անհրաժեշտությունից: Նախ, բարձր ջերմաստիճանի գոլորշու հոսքը փչում ու պտտում է հագուստը դրա վրայի փոշին մաքրելու համար: Այնուհետև JetSteam տեխնոլոգիան հեռացնում է վիրուսները, բակտերիաները և այլն: Ընկերությունը պնդում է, որ այս պահարանը 99,9%-ով ոչնչացնում է գրիպի և հերպեսի վիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը, 100%-ով՝ փոշու տզերը, 99%-ով՝ գազերը, որոնք տհաճ հոտ են արտազատում, օրինակ, սննդի կամ քրտնքի և 99%-ով՝ վնասակար նյութերը: Դրանից հետո HeatPump տեխնոլոգիան խնամքով ու զգուշորեն չորացնում է հագուստը ցածր ջերմաստիճանի պայմաններում, ապա արդուկում է այն: Գոլորշով հագուստը նաև հագեցած է ինքնամաքրման տեխնոոգիայով, որը չի պահանջում ոչ մի լվացող միջոց: Այն օգտագործում է միայն օդ, գոլորշի ու ջերմություն: Ի դեպ, պահարանն ինքն է հուշում տիրոջը՝ երբ է անհրաժեշտ մաքրել հագուստը: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են Ռուսաստանում, Բրիտանիայում, մի շարք այլ երկրներում: Պահարանի արժեքն է 2185 ԱՄՆ դոլար: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30

