Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը». Հովսեփ Կուբատյան

287
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 01:30
«5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը.

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով շուրջ 5,3 մլն եվրո կհատկացվի՝ վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ համակարգ ներդնելու գործին:

Ծրագրի ավարտին ակնկալում ենք մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կա՛մ թափոնների վնասազերծման, կա՛մ դրանց անվտանգ պահպանման համար»: