Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ծառուկյանը մինչ բամփվելը փորձել է պայքարել, բամփվելուց հետո` հրաժարվել». Վարդան Հարությունյան

396
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 15:40
«Ծառուկյանը մինչ բամփվելը փորձել է պայքարել, բամփվելուց հետո` հրաժարվել». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ծառուկյանը ստախոս է։ Նա ասում է, թե ինքը և իր ԲՀԿ-ն միակն են եղել, որ պայքարել են 2015-ի ՍԴ փոփոխությունների դեմ։ Հիշեցնեմ, որ այոʹ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի և նաև «Ժառանգության» հետ մեկտեղ, փորձում էր այդ փոփոխության դեմ պայքարել, բայց Ծառուկյանի բամփվելուց հետո ՀԱԿ-ը մնաց միայնակ և միայնակ ՈՉ-ի ճակատ ստեղծեց և պայքարեց։
Պարոն Ծառուկյանը ճիշտ կանի շեշտադրի՝ մինչ բամփվելը փորձել է պայքարել, բամփվելուց հետո հրաժարվել»։