13-ամյա աշակերտուհին հղիացել է 10-ամյա աշակերտից
![]() ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում 13-ամյա աշակերտուհին հղիացել է 10-ամյա տղայից: Նրանց ծնողներին միայն հայտնի է եղել, որ երեխաները ընկերություն են անում և շատ են շփվում: Նրանց Вконтакте-ի էջերի սոցիալական կարգավիճակի դաշտում նշված է՝ քաղաքացիական ամուսնության մեջ են: Նրանք բազմաթիվ համատեղ լուսանկարներ ունեն: Հայտնի է, որ աղջկա հղիությունը 7 շաբաթական է: Աղջկա դպրոցում տեղի ունեցածի մասին արդեն գիտեն և խոստացել են իրենց ուժերի ներածի չափով օգնել երեխային: Ըստ փոխտնօրենի՝ դեռ 2018 թվականից աղջկա ընտանիքը հաշվառված է որպես «սոցիալական վտանգավոր կարգավիճակում» գտնվող: Նա վստահ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել աշակերտուհու մոր հիվանդության պատճառով: Նրա մոտ քաղցկեղի վերջին փուլն է ընթանում: Ընտանիքի հայրն ստիպված է հոգ տանել ոչ միայն մահացող կնոջ, այլև 3 երեխաների նկատմամբ: Բացի հղիացած աղջկանից, ընտանիքում մեծանում են 3 և 5 տարեկան 2 տղաներ: Փոխտնօրենը նաև շեշտել է, որ աղջիկը շատ ծանր բնավորություն ունի, մշտապես փախչում է դասերից, վատ է սովորում, անկարգություններ է անում: Հաղորդվում է, որ աղջկա ընտանիքը որոշել է չընդհատել հղիությունը: ՌԴ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ այս փաստի առիթով: Կա կասկած, որ երեխայի հայրը կարող է և մեկ ուրիշը լինել: Հայրությունը որոշող գենետիկ հետաքննություն հնարավոր կլինի անցկացնել երեխայի ծնվելուց հետո: |

Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
48630.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
83306.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
74923.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
59518.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
49218.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
42213.05.2026, 22:06
