Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հիմա պետք է քայլ կատարվի՝ մարդուն սուբսիդավորվի». Գագիկ Ծառուկյան

411
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 12:00
«Հիմա պետք է քայլ կատարվի՝ մարդուն սուբսիդավորվի». Գագիկ Ծառուկյան

«Ծննդատների փակումը վատ եմ գնահատում, որ ասենք թե այսօր մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն լինի: Եթե 30-35 գյուղին սպասարկում է այդ հիվանդանոցը՝ դա ճիշտ չի, այլ ընդհակառակը, դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ, դա անելու բան չի, որ դա անում են»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հետհեղափոխական Հայաստանում ծննդատների փակումը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով սպանդանոցների հետ կապված բողոքի ակցիաներին, Գ. Ծառուկյանը նշեց. «Նոր Հայաստանում փոխանակ տնտեսական հեղափոխություն անենք, այսօր այդ սպանդանոցներով նորից նույն այդ ծանրությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե՝ ֆերմերների վրա, գյուղացու վրա, ով անասնապահությամբ զբաղվում ա: Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է այնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է՝ իր կենդանուն հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, 60 հազարից 20-ը պետք է տա տրանսպորտին, մի 25 հազարը մորթելուն: Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է: Հիմա պետք է քայլ կատարվի՝ մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անել, թե չէ՝ մարդը լավ օրից չի, մարդը 3-4 կով ունի համարվում է ֆերմեր, մարդը մորթում ա երեք ամիս գոնե իրա գոյատևությունը պահելու համար և այսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը շատ ծանր է»,- թեման եզրափակեց ԲՀԿ առաջնորդը: