Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.

«Մե՞զ եք ապուշի տեղ դնում». Տիգրան Խզմալյան

247
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 04:25
«Մե՞զ եք ապուշի տեղ դնում». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազը թանկանում է... Մե՞զ եք ապուշի տեղ դնում. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնում է կամ ենթադրում է, միգուցե պնդում է, չի բացառվում, որ սուրճի բաժակից է տեղեկանում, իսկ ամենայն հավանականությամբ, երազում է տեսել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար»: Կարճ ու կոնկրետ՝ Պուծինը հայերի համար թանկացնում է գազը։ Դա զարմանալի չէ, ես մայիսից սկսած գրում էի, որ Մոսկվան ՀՀ-ում հեղաշրջման նպատակով կազմակերպելու է սոցիալական լարվածություն և չեն բացառվում նաև ահաբեկչական գործողություններ։ Գազի թանկացման լուրը պտտվում էր վաղուց, բայց պահը հիմա է հասունացել, մոտենում են ամենացուրտ օրերը, հենց նոր հերթական բարձրաստիճան պաշտոնյա է մահանում տարօրինակ կերպով։ Բայց սա դեռ մի կողմ։ Այս ամեն ինչում ինձ անձամբ զարմացնում է ու զայրացնում է Հանրային ծառայությունների հանձնաժողովի դերը։ Պարոնայք, դուք ի՞նչ է, համարում եք, որ Հանրային ծառայությունները կայանում են «Գազպրոմ»-ի գործողությունների մասին ենթադրություններ անելու և հանրությանը դա ներկայացնելու մե՞ջ։ Եթե և երբ «Գազպրոմ»-ը որոշում է թանկացնել գազը, նա դա հայտնում է իր խոսնակների միջոցով, եթե, իհարկե, դուք կես դրույքով այդ խոսնակի դերը չեք ստանձնել։ Իսկ եթե դուք այս կերպ «պատրաստում եք» հասարակական կարծիքը հերթական թանկացմանը, ապա թույլ տվեք ասել ձեզ հետևյալը։ Մենք մեր խղճուկ աշխատավարձերից ու հարկերից վճարում ենք ձեզ ոչ թե թշնամական ճամբարի մունետիկ լինելու համար։ Հանրային ծառայությունները կայանում են նրանում, որ դուք բոլորդ, սկսած ձեր պետ Գարեգին Բաղրամյանից մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծառայեք հանրությանը, այլ ոչ թե «Գազպրոմ»-ին ու նրա կրեմլյան տերերին։ Եվ, մասնավորապես, հաղորդեք նրանց, որ, վաճառելով գազ Եվրոպային 120 դոլարով, «Գազպրոմ»-ը «ղալաթ» ա անում Հայաստանին գազ վաճառել երեք անգամ թանկ ու մի հատ էլ բարձրացնել այդ գինը։ Իսկ եթե հանրային ծառայությունների համար ընտրված-նշանակված-կոչված հանձնաժողովն ու ողջ ՀՀ կառավարությունը չի կարողանում նման պարզ պահանջ ու ճշմարտություն հասցնել տեղ, ապա հայոց հանրությունն ունի սահմանադրական, իրավական և բարոյական իրավունք ընտրել ու նշանակել հանրային ծառայություններն ավելի լավ ու արդյունավետ կատարողներին»։