«Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գազպրոմ Արմենիա»-ն գազը թանկացնելու հայտ, հիմնավորում չի ներկայացրել, բայց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն արդեն մի քանի օր շարունակ բոլորիս համոզում է, թե ինչու պետք է թանկանա գազը: Աշխարհում գազի գինը էժանանում է, Հայաստանի սահմանին գազը, կարծես, չի թանկանում, իսկ բաջանաղը համոզում է, որ ֆիզիկական անձանց համար գազը պետք է թանկանա ու վերջ։ Հիշեցնեմ, որ Գարեգին Բաղրամյանը, ով տարիներ շարունակ եղել է ՀԾԿՀ-ի բոլոր ղեկավարների նվիրյալ-կասիրը, 2019թ․ ապրիլին Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀԾԿՀ՝ իրավասու գերատեսչության նախագահ, հատկապես ու կարծեմ միայն այն պատճառով, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն էր։ Այլ մասնագիտական և աշխատանքային բարձր որակների մասին չեմ լսել, հակառակի մասին՝ որքան ասեք։ Բաջանաղին հիշեցնեմ, որ նա ի պաշտոնե պետք է զսպի «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի գինը շարքային սպառողի համար թանկացնելու նկրտումները, ոչ թե ընկերությունից առաջ ընկնելով հայտարարի գազի գինը թանկացնելու ընկերության ընդամենը մտադրության մասին։ Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում՝ քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն և ըստ մամուլի հրապարակումների՝ պետական հեղաշրջման փորձ իրականացրած Արթուր Վանեցյանի՞, ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ի՞, թե՞ ՀՀ քաղաքացու»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
