Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծին
![]() «Իմ ընկերը Մեծ Բրիտանիայից է եկել, որտեղի համալսարաններից մեկի մագիստրատուրայում է ուսանել: Համալսարանի պատին փակցված է թափուր աշխատատեղերի քանակը: Ինչո՞ մեզ մոտ էլ սա չի կարող կիրառվել». նման հարցադրում արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հունվարի 15-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ իր և իր գործընկեր Լիլիթ Մակունցի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում» և հնարավորություն տալ հավատարմագրված բուհերի՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող, աշխատող ուսանողներին՝ ուսման վարձը փոխհատուցել վճարված եկամտային հարկից: «Իմ քայլից» Գևորգ Պապոյանն առաջարկեց դրույթը կիրառելի համարել միայն պետական բուհերի համար: Նա դա հիմնավորեց նրանով, որ կա ռիսկ, որ ոչ պետական բուհերի դեպքում կգործի ծանոթ-բարեկամին որպես ուսանող տեղավորելու և գումարներ ստանալու մեխանիզմը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրինագծին, եկան այն համաձայնության, որ 1-ինից 2-րդ ընթերցում ժամանակահատվածում նախագծում շտկումներ կմտցվեն առկա այլ ռիսկերի առումով: Օրինագիծն օրենք դառնալու դեպքում կտարածվի 2020-ի սեպտեմբերի մեկից հետո ընկած ժամանակահատվածում սովորող-աշխատող ուսանողների վրա: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
