Ինչո՞վ է վնասակար հալած պանիրը
![]() Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Вечерняя Москва» պարբերականի հետ զրույցում ներկայացրել է հալած պանրի վնասակարության մասին։ Փորձագետը նշել է, որ հալած պանիրն իրենից ներկայացնում է սովորական պանիր, որը մշակվել է պանիրը հալեցնող նյութերի՝ ֆոսֆատների միջոցով: Ըստ նրա՝ հալած պանրի շատ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ դրանում պարունակվող ֆոսֆատները մարդու օրգանիզմում փոխգործակցության միջոցով հեռացնեն կալցիումը: Հալած պանիրը նաև վտանգավոր է նրանով, որ այն ունի բարձր կալորիանություն: Ճարպակալմամբ կամ աթերոսկլերոզով տառապող մարդկանց պետք չէ շատ օգտագործել հալած պանիր, քանի որ այն պարունակում է մեծ քանակաի խոլեստերին: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել հալած պանրի օգտագործումը նրանց, ովքեր ունեն նյութափոխանակության խնդիրներ: Սոլոմատինան նաև հիշեցրել է, որ հալած պանրում աղի մեծ քանակության պատճառով, այն հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության դեպքում: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
