Բրիտանական ընկերությունը թողարկել է յոթ մոնիտորով նոութբուք
2084
Ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ., 16:40
![]() Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ մոնիտոր: Aurora 7 անունը կրող նոութբուքը նախատեսված է մասնագիտական գործունեության համար, հայտնում է Somag News-ը: Նոութբուքը ծավալուն պատյան և հիմնական մոնիտոր ունի, որին կցվում են լրացուցիչ հինգ մոնիտորներ: Յոթերորդ լրացուցիչ մոնիտորը տեղակայված է սարքի ստեղնաշարի տակ գտնվող տարածության մեջ: Չորս էկրաններն ունեն 17.3 դյույմ անկյունագիծ և 4K լուծույթ, մնացած երեքը՝ 7 դյույմ անկյունագիծ և Full HD էկրան: Նոութբուքի վերաբերյալ այլ բնութագրեր և արժեքը չեն բացահայտվում: Expanscape-ը նշել է, որ նոր արտադրանքը հագեցած է 4 միջուկանի Intel i7 պրոցեսորով, NVMe SSD-ով և 64 գիգաբայթ RAM հիշողությամբ: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
