Ավտոներկրողները փակուղու առաջ են կանգնել
![]() MAMUL.am-ի խմբագրությունը շարունակում է հեռախոսազանգեր ստանալ անհատ ավտոներկրողներից, ովքեր բողոքում են, որ բրոկերների բացակայության պատճառով չեն կարողացել հայտարարագիր ներկայացնել և հայտնվել են անելանելի ու դժվարին կացության մեջ: Գյումրու մի բնակիչ ասաց, որ ինքն անձնական օգտագործման համար մեքենա է բերել, մաքսատանը չի գտնվել մի բրոկեր, որը հանձ կառներ մինչև դեկտեմբերի 31-ը կատարել ձևակերպումները: «Իմանալով, որ Երևանում էլ բրոկերներ կան, եկել եմ Երևան, սակայն այստեղ ինձ ասել են, թե մեքենաները պետք է բերես Գյումրիից: Գյումրիից էլ ասացին, թե մինչև փաստաթղթերը չբերես, մեքենաները չես կարող հանել: Եվ հարցն այդպես չլուծված մնացել է»,- ասաց ավտոներկրողը: Նա նշեց նաև, որ հարցի լուծման ակնկալիքով դիմում է գրել ՊԵԿ նախագահի տեղակալ Շ. Ներսիսյանի անունով, սակայն պատասխան դեռ չի ստացել: Հիշեցնենք, որ նման խնդրով MAMUL.am-ի խմբագրություն էին դիմել այլ ավտոներկրողներ ևս: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
