«Որ բրոկերին զանգում ես, ասում են՝ մենք հրաման չունենք». ավտոներկրողը հայտնվել է անորոշ վիճակում
![]() MAMUL.am-ի խմբագրություն է զանգահարել հերթական անհատ ավտոներկրողը, որը ևս հայտարարագրի պատճառով խնդրի առջև է կանգնել: Ըստ նրա՝ դեկտեմբերի 26-ին Գյումրու մաքսատանը դիմել է բրոկերին՝ հայտարարագիր ներկայացնելու հարցով: «Աջ ղեկով մեքենաների հայտարարագրման հարցով միայն 1 բրոկեր էր զբաղվում: Նա փաստաթուղթ չէր ընդունում: Ասում էր՝ ես ֆիզիկապես չեմ հասցնի: Դեկտեմբերի 31-ին իմացա, որ բրոկերները նաև Երևանում են ղեկի փոխարինում անում, սակայն ֆիզիկապես չկարողացա Գյումրիից Երևան հասնել: Այդպես էլ իմ գործերը մնացին անորոշ վիճակում: Այդ վիճակում միայն ես չեմ, ինձ նման 30-40 հոգի էլ կային»,-պատմեց Արմեն Բարսեղյանը՝ նշելով, որ ավտոմեքենաները հիմա Գյումրու մաքսատանն են, և դրանք հանելու միակ տարբերակը երրորդ երկիր տանելն է: «Իսկ դա նշանակում է Վրաստան գնալ, իսկ այդ երկիրն էլ որքան գիտեմ՝ չի թողնում: Հիմա որ բրոկերին զանգում ես, ասում են՝ մենք հրաման չունենք, մեզ հրաման էր տրված մինչև ամսի 31-ը անեինք: ՊԵԿ էլ եմ զանգել, ասում են՝ մենք մեղավոր չենք, բրոկերը մասնավոր է»: Ավտոներկրողի վկայությամբ՝ նման վիճակի մեջ են հայտնվել ոչ միայն աջակողմյան, այլև ձախակողմյան ղեկով մեքենաներ ներկրածները: Նրանք մեր թղթակցին հայտնեցին, որ խնդրի լուծման ակնկալիքով մտադիր են եկող շաբաթ գնալ կառավարություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.am-ը դարձյալ ստացել էր նմանատիպ բողոք՝ մեկ այլ ավտոներկրողից: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
