Անելանելի վիճակ՝ հայտարարագրի պատճառով
![]() MAMUL.am-ի խմբագրություն է զանգահարել անհատ ավտոներկրող Գեղամ Ղարիբյանը: Նա ավտոմեքենաներ է ներկրել և շատերի նման ցանկացել է օգտվել ՊԵԿ-ի ընձեռած հնարավորությունից. այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախնական հայտարարագիր ներկայացնել, աջ ղեկով ներմուծված մեքենաները Վրաստանում դարձնել ձախ ղեկով և բերել Հայաստան: Սակայն տեխնիկական պատճառներով չի հասցրել: Ըստ նրա՝ դեկտեմբերի 26-ին համաձայնության է եկել մի բրոքերի հետ, որը սկզբնական շրջանում համաձայնել է օգնել հայտարարագրի ներկայացման հարցում՝ յուրաքանչյուր մեքենայի համար 15 հազար դրամ վարձավճար պահանջելով: Սակայն հետո 15 հազար դրամը դարձրել է 50 հազար դրամ, այն դեպքում, երբ ոմանք 8 հազար դրամ էին վճարել: Գ.Ղարիբյանը փորձել է այլ բրոքեր գտնել, նրանք էլ 100 հազար դրամ են պահանջել: Դիմել է նաև ՊԵԿ-ի բրոքերներին, նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, թե չեն հասցնի: Այդպիսով՝ անհատ ավտոներկրողը չի կարողացել ՊԵԿ-ի սահմանած ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 31-ը հայտարարագիր ներկայացնել, մեքենաները մնացել են Վրաստանում, ինքն էլ հայտնվել է անելանելի վիճակում: «Ես բանկից եմ վարկ վերցրել, գումար՝ իմ ազգականներից, ազգականս իր տունը գրավ է դրել, ինձ գումար է տվել որպես վստահելի մարդ: Հիմա եթե չթողնեն մեքենաները բերեմ, դրանք կմնան Վրաստանում, Վրաստանն էլ ինձ կտուգանի, կասի՝ ինչի՞ ես թողնում դա իմ երկրում: Հայաստան էլ չեմ կարող բերել, քանի որ չեմ կարող այդ թանկ գնով մաքսազերծել: Բանկի առջև ես դարձա անօրեն, հարազատներիս մոտ՝ անվստահելի մարդ, հիմար վիճակ է: Երեկ օրինական մարդ էի, մի թղթի պատճառով դառնում եմ անօրինական մա՞րդ: Վրաստանում պնդում են, որ կհասցնեն մինչև հունվարի վերջ մեքենան ձախակողմյան դարձնել: Միակ խնդրանքս այն է, որ թույլ տան, որ ես նոր հայտարարագիր գրեմ, օգտվեմ հնարավորությունից և կարողանամ մեքենաները Հայաստան բերել»,- ասաց Գ. Ղարիբյանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ եթե մեքենա ներկրած մարդիկ հասցնեն մինչև դեկտեմբերի 31-ը նախնական հայտարարագիր ներկայացնել, 30 օրվա ընթացքում մեքենան հասցնել ՀՀ մաքսային մարմիններ, ապա այդ պարագայում կկիրառվեն 2019թ. դրույքաչափերը: Այս դեպքում գործում է «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգը, այսինքն՝ մեքենաները բերվում են Հայաստան, այնուհետև տարվում ԵԱՏՄ անդամ երկրներ սպառման: |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
