«Պետք է զսպել բանկերի և վարկային կազմակերպությունների ախորժակը». Գարիկ Ղազարյան
![]() ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ վարկերի մասին. ինչո՞ւ են պատկան մարմինները խուսափում բանկերի կամ առհասարակ վարկերի մասին խոսելուց կամ դրանց քայքայիչ մեխանիզմի դեմ պայքարելուց: Ոմանք համարում են դա պոպուլիստական և անհեռատես քայլ: Ոմանք կտրականապես դեմ են խառնվելու մասնավորի և քաղաքացու հարաբերություններին և անընդհատ հղումներ են անում տարատեսակ օրենքների: Ոմանք էգոիստաբար սկսում են խոսել պարտաճանաչությունից, մոտավոր էսպես՝ եթե վերցրել ես, պիտի տաս: Ոմանք ընդհանրապես թքած ունեն: Իսկ շատերն էլ պարզապես վախկոտներ են: Իսկ ես կասեմ՝ պետք է զսպել բանկերի և վարկային կազմակերպությունների ախորժակը, տույժ-տուգանքների ներումը, այն էլ միայն անհուսալի դասակարգվածների ու խայտառակ ոչ համաչափ, շատ չնչին դրական էֆեկտ ունեցավ, որը ընդհանրապես լուծում չէ: Չպետք է թույլ տանք, որ ամեն ինչի համար միլիոններով վարկ տան՝ շատ դեպքերում ռիսկերն ընդհանրապես չգնահատելով, իսկ հետո քաղաքացիներին գցեն դատարանների դռները, նրանց անվանեն անպարտաճանաչ ... բլա, բլա: Արդեն քանի տարի է գոռում-գոչում եմ, որ այդ 100-200%-անոց վարկերի քոքը կտրեք Հայաստանից, անհուսալի վարկերի համար սահմանեք վաղեմության ժամկետ 5-7 տարի, մշակեք հմպ մեխանիզմներ քաղաքացիներին պաշտպանելու, ոչ թե ավելի խոցելի դարձնելու (աշխատավարձը միայն անկանխիկ, թոշակառուի թոշակի վրա կալանք, ունեզրկում և այլն, և այլն): 15 տարվա մեջ 21 անգամ ավելացել է Ֆինանսավարկային կազմակերպությունների ակտիվները, իսկ քաղաքացիների ակտիվներն արդյոք ավելացե՞լ են... ՀՀ քաղաքացին բարձրագույն արժեք է և պետք է պայքարել՝ նրա կյանքի որակն օր օրի լավացնելու և նրա բարեկեցիկ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար, ոչ թե՝ ընդհակառակը...»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
