Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է. ումից են կատարել 4 մլն դրամի ծառայությունների գնում. «Ժամանակ»

292
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 09:35
ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է. ումից են կատարել 4 մլն դրամի ծառայությունների գնում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, հօդս են ցնդում, երբ ուսումնասիրում ես ՊԵԿ-ի գնումները: ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիան անմահ է:

Մասնավորապես՝ պարզեցինք, որ ՊԵԿ-ը 4 մլն դրամի ծառայությունների գնում է իրականացրել ՊԵԿ գնումների բաժնի պատասխանատու Միհրան Սարդարյանի որդուց՝ Վլադիմիր Սարդարյանից: Միհրան Սարդարյանը հարկայինի հնաբնակներից է: Հասցրել է ժամանակին ձերբակալվել կեղծ ակցիզներ տրամադրելու համար: Այն ժամանակ երկարատև կալանքից նրան փրկեց կաշառքը՝ 25 հազար դոլարի չափով, որը հավաքել էին տեսչությունների պետերը:

Ուշագրավը նաև այն է, որ Միհրան Սարդարյանի անհատ ձեռնարկատեր որդին՝ Վլադիմիրը, նաև ՊԵԿ աշխատակից է ձևակերպված վարչատնտեսական հատվածում: Ինչպես ասում են՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»:

Մանրամասները՝ թերթի համարում: