«Ջերմուկ գրուպ»-ը ձյուն մաքրող մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։ «Ապատեղեկատվություն է, ես չգիտեմ՝ ինքը կապ ունի, թե՞ ոչ: Կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում՝ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել: Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,- ասաց քաղաքապետը: Անդրադառնալով կառուցման թույլտվության դիմաց նվերներ տալուն, Մարությանը նշեց․ «Ընդհանրապես նվերները և կառուցումներն իրար հետ կապ չունեն»։ Ի դեպ, Աշոտ Արսենյանի հետ կապված այսօր ևս մեկ հրապարակում տարածվեց. «Հետք»-ը գրել է, որ գործարարի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինին մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
