Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«502 կմ ճանապարհ կկառուցենք 2020-ի բյուջեով». Սուրեն Պապիկյան

366
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 23:20
«502 կմ ճանապարհ կկառուցենք 2020-ի բյուջեով». Սուրեն Պապիկյան

«Ունենք ուղղություններ, որոնք առավել արդյունավետ են, ունենք ուղղություններ, որտեղ դրվել են լավ նախադրյալներ, ակնկալում ենք դրանց պտուղները 2020-21 թվականներին: Կարծում եմ՝ ընդհանուր տարին հաջողված էր»,- Factor TV-ի եթերում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհաշինությունն այն առարկայական ձեռքբերումներից է, որը հանրության համար շատ ավելի տեսանելի է. «Այս տարի մենք մեր առջև խնդիր ունեինք դրած՝ ապահովել 330 կմ հանրապետական նշանակության ճանապարհ, և մենք կարողացանք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլև մի փոքր գերակատարել, և այս պահի դրությամբ մենք արդեն իսկ ունենք ավարտված 360 կմ ճանապարհ ամբողջ հանրապետությունում: Դրան գումարած՝ նաև սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքներ, որոնք միասին, մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն 450 կմ ճանապարհ ունենք այս տարի կառուցված»,- ասել է նախարարը:

Պապիկյանը նշել է, որ ճանապարհաշինությունը հիմնականում բյուջեի հաշվին է եղել. «Իհարկե, այնտեղ ունենք նաև վարկային միջոցներ: Խոսքը կենսական ճանապարհաշինության մասին է, և մնացած հատվածն արդեն բյուջեի հատկացումներն են, և հավելյալ հատկացումներ են հիմնականում: Այսինքն՝ դրանք ավելին են, քան հատկացվել էր նախորդ տարվա բյուջեով: Մի մասն էլ, որ վերաբերում է սուբվենցիաներին, համայնքների հետ համատեղ համաֆինանսավորվող ծրագիր է»,- ընդգծել է նախարարը:

2020 թվականի բյուջեով նախարարությունը նախատեսում է կառուցել 502 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնց մեջ չեն մտնում սուբվենցիոն ծրագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«502 կմ ճանապարհ կկառուցենք 2020-ի բյուջեով». Սուրեն Պապիկյան