Հայաստանը բենզին ձեռք կբերի Ղազախստանից. սպասվում է գների նվազում. Sputniknews.kz
![]() Ղազախստանի էներգետիկայի գծով փոխվարչապետ Ասեթ Մագաուովը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ՀՀ կառավարության հետ ղազախական բենզինի ներմուծման շուրջ պայմանավորվածությունների մասին, գրում է sputniknews.kz-ը: Ըստ նրա՝ հայկական կողմը համաձայնել է ընդունել ղազախական կողմի բոլոր առաջարկները, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատմանը: «Կան որոշ անհամապատասխանություններ Ղազախստանի Ֆինանսների նախարարության ու առևտրի և ինտեգրման նախարարությունների միջև, որոնք առանձին հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են արտահայտել: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կունենանք պետական այս կառույցների հետ»,- հայտարարել է Մագաուովը: Ղազախստանի փոխվարչապետի խոսքով՝ առջևում լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգերն են, ինչից հետո Հայաստանը պետք է հայտնի մատակարարումների ծավալների մասին: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
