Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

Ալիևի դուստրերը մալթիական բանկից 19 մլն եվրո են փոխանցել ԱՄԷ-ում գործող ընկերությանը

2824
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 00:50
Ալիևի դուստրերը մալթիական բանկից 19 մլն եվրո են փոխանցել ԱՄԷ-ում գործող ընկերությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2 դուստրերը՝ Արզու և Լեյլա Ալիևաները, 2015-2016 թթ. մալթիական՝ արդեն չգործող Pilatus բանկից 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող Palma Consulting DMCC ընկերությանը:

Ինչպես հայտնում է Malta Today-ը, աղջիկները փոխանցումները կատարել են 3 տարբեր գործարքների միջոցով 2015-ի սեպտեմբերից մինչև 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում՝ Sahra FZCO ընկերության հաշվեհամարից:

Sahra FZCO ընկերությունը, որը համատեղ պատկանում է Ալիևա քույրերին, գործում է Արաբական Միացյալ Էմիրություններում և ստեղծվել է սեփականատերերի ակտիվները պահելու համար:

Նշվում է, որ փոխանցումների վերաբերյալ մանրամասներն ի հայտ են եկել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիայի լրագրողական հետաքննության արդյունքում, ինչից հետո նրան սպանեցին: Վերջինս պարզել էր նաև, որ Al Sahra FZCO ընկերության՝ Pilatus բանկի հաշվեհամարից 1 մլն դոլար է փոխանցվել պանամական Egrant Inc օֆշորային ընկերությանը: