Ադրբեջանի իշխող ընտանիքները կապ ունեն մալթիական բանկի միջոցով գաղտնի ներդրումների հետ. Guardian
![]() Բրիտանական Guardian պարբերականը հոդված է հրապարակել Daphne Project-ի կողմից անցկացված հետաքննության մասին, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխող ընտանիքները՝ անանուն սեփականությամբ տասնյակ ընկերությունների ենթադրյալ շահառուները, Եվրոպայում անշարժ գույքը, բիզնեսն ու հյուրանոցներն օգտագործել են ներդրումների համար: Պարբերականը հաղորդում է, որ հետաքննության ժամանակ հայտնաբերվել է, որ վերջին 3 տարում մի քանի ընկերությունների ցանցեր մասնավոր բանկեր են օգտագործել Մալթայում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Չեռնոգորիայում ներդրումներ կատարելու համար: Այդ տեղեկության մասին գրել են լրագրողներ Ջուլիետ Հարսայդն ու Սթեֆանի Քիրշհեսները: «Այդ ընկերություններից շատերը գործել են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի որդիների շահերից»,- ասվում է հոդվածում: «Ալիևի աղջիկները՝ Լեյլա և Արզու Ալիևաները, չեն մեկնաբանել: Հեյդարովի որդիների իրավաբաններն ասել են, որ իրենց հաճախորդ ընկերությունները բացարձակ լեգիտիմ և օրինական բիզնես են վարում»,- հավելում է Guardian-ը: Պարբերականը հայտնում է նաև, որ մալթիական բանկը ևս հրաժարվել է մեկնաբանությունից: Նշենք, որ Daphne Project-ը ստեղծվել է Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած մալթացի լրագրող, Ադրբեջանի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հետաքննությունը շարունակելու համար, ով զոհվեց անցած տարի մեքենայի պայթյունից: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
