«Այնպես չէ, որ դուք անսխալական եք, հանդուրժո՛ղ եղեք այլակարծության հանդեպ». Ն. Զոհրաբյանը՝ իշխանությանը
![]() ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության կողմից պարբերաբար հնչող հիշեցումներին, թե իրենց խմբակցությունը նախորդ գումարումներում կողմ է քվեարկել վարկային բազմաթիվ համաձայնագրերի: «Այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ, դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, Գյումրու ասֆալտապատման վարկը: Բայց օրինակ՝ բերել էին մի վարկ՝ ռուսական, մոտավորապես Ձեր պատմությունն էր, ասում էին՝ դուք քվեարկեք, հետո մենք կասենք՝ ինչի վրա ենք ծախսելու: Բնական է, ԲՀԿ-ն նման վարկերին քվեարկել է դեմ: Հիմա ինչու եք վրդովվում, որ ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան: Եթե մենք այսօր չունենք ֆինանսի խնդիր, ինչպես բազմիցս այս ամբիոնից ասել է վարչապետը, դուք այսօր ասում եք՝ արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք՝ ինչի վրա ենք ծախսում: Դուք դա պիտի նախապես մտածած լինեիք, որպեսզի այստեղ տրամաբանական հարցեր չհնչեին: Այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնցով դուք եկել եք իշխանության: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ»,- հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է 4 համաձայնագրեր, որոնցով ՀՀ-ին վարկ է տրամադրվում: Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ 2019 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
