Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ». ՀՀ վարչապետ

1607
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 13:15
«Պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ». ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհություն հայտնեց, որ այսօր հնարավոր չէ պետական մարմիններից հստակ տեղեկատվություն, գնահատական ստանալ տնտեսական վիճակի, պոտենցյալի, աճի վերաբերյալ: «Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել: Ինչի՞, որովհետև մեր դպրոցներում սովորացնում են բոլորովին ուրիշ բաներ, տաբուրետկի վրա կանգնացնում են, ասում՝ շատ հայրենասիրական արտասանի ու էդպես 10 անգամ, որ վարչապետը, նախագահը գան, իրանց մասին բանաստեղծություն արտասանես... Ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում ա՝ դեսերտացիայի կեսը կեղծ ա ու վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս, ասում ա՝ բոլորինն էլ կեղծ ա, խի՞ եք իմ վրա կենտրոնացել... Էս տարվա տնտեսական ցուցանիշներն ու ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Ինչ հաջողություն ունենք՝ 100 տոկոսով ի հեճուկս կառավարման պետական համակարգի է: Եկեք արձանագրենք, որ պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,- ասաց վարչապետը:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարության նիստ՝ 12.12.2019թ.