«Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում պետական պարտքի ավելացման համաձայնագրերին». Հայկ Գևորգյան
![]() «Մենք պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսում ենք մոտ 180 մլրդ դրամ: Ինչպե՞ս է կուտակվել այս պարտքը՝ հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ այստեղ բերվել են ու դակվել: Ես հիշում եմ՝ Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում: Միայն 2016-17թթ. արտաքին պարտքն ավելացել է 1,7 միլիարդ դոլարով: Այն ժամանակ նման ելույթներ չէին հնչում: Հիմա, երբ այստեղ 130 միլիոն դոլարի մասին է խոսքը, ասում են՝ լավ չի: Շատ լավ է ու ավելի լավ է լինելու». դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ իր խոսքերը հասցեագրելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Վերջինը տեղից անընդհատ կրկնում էր. «Ինձ մի՛ ասեք, ես դեմ եմ քվեարկել»: Հիշեցնենք խորհրդարանը քննարկում է վարկային մի քանի համաձայնագրեր, որոնցով ՀՀ-ին տրամադրվող միջոցներն ուղղվելու են 2019 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
