«Մեկ այլ կարևոր դրվագ հիշեցի, որը ՀՔԾ-ն, կարծում եմ, պետք է վերարծարծի». Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրիաս Ղուկասյանը ճիշտ է նկատել, որ Սերժ Սարգսյանին ներկայացված մեկ միլիոն դոլարի մեղադրանքը ուղիղ կապ ունի 2013թ. նախագահական ընտրությունների կեղծման հետ։ Ես էլ մեկ այլ կարևոր դրվագ հիշեցի, որը ՀՔԾ-ն, կարծում եմ, պետք է վերարծարծի, օրինակ, նոր ի հայտ եկած հանգամանքների հենքով։ Հիշո՞ւմ եք մի «էպոսագետ» ունեինք, որը 2013-ի նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպեց և հիմա իր պատիժը կրում է բանտում։ Այդ մութ պատմության իրական պատճառն ու իրական պատվիրատուն այդպես էլ չբացահայտվեց, ինչպես որ Հոկտեմբերի 27-ի, կամ Արծրուն Մարգարյանի ու Խորխոռունու դեպքերում։ Ու հիմա ես հարց եմ տալիս՝ Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, այլ նաև մարդասպաններ վարձելու։ Սա նոր ի հայտ եկած հանգամանք չէ՞: Ինձ թվում է էպոսագետին նորից վերաբացված քննության շրջանակներում հարցաքննել է պետք։ Եթե անգամ պարզվի, որ նրանց այդ միլիոնից չի վճարվել, այլ «վոինի» օրոք թալանած գումարներից-դա էլ է արդյունք։ Բա չիմանա՞նք, թե այն պահին, երբ պարզ էր դառնում, որ Սերժ Սարգսյանը կարող է և չհավաքել բավարար ձայներ-ում էր պետք թեկնածուներից մեկին շարքից հանելը և նախընտրական գործընթացը տապալելը»։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24