Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ. ՊԵԿ

449
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 18:20
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնիաշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով՝ մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ 6հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ. Դ-ին:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին