«РусГидро»-ն Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառել է «Տաշիր»-ին․ Коммерсантъ
![]() Ինչպես և սպասվում էր, «РусГидро»ընկերությունը համաձայնել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը վաճառել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությանը: Գործարքի արժեքը կազմել է ավելի քան 172 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը՝ հղում անելով «РусГидро» ընկերության մամուլի ծառայությանը: Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է «Гидроинвест» ընկերության (պատկանում է «РусГидро»-ին) և «Հրազդան էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ի (կազմում է «Տաշիր» խմբի մի մասը) միջև: Որպես գործարքի մաս, «Էներգետիկ միջազգյային ընկերությունը» կվաճառի «Հրազդան էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Պայմանագրի համաձայն՝ նոր սեփականատերն ամբողջությամբ փակելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և Ասիական զարգացման բանկում «Միջազգային էներգետիկ ընկերության» վարկերը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
