«Աբու Դաբիի թագաժառանգն ու հյուրանոցային ցանցի տերը հիասթափված դուրս են եկել և մոռացել ներդրումների մասին». Գագիկ Ծառուկյան
«Ես կարող եմ օրինակ բերել: Հրավիրելով իմ գործընկերներին, Աբու Դաբիի թագաժառանգին և Էմիրաթների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը, ցանկություն է եղել, որ այդ միլիարդատեր մարդիկ ներդրումներ անեն, որը կարող եք քաղաքապետից ու ճարտարապետ Մեսչյանից ճշտել: Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր կենտրոնում 2 հյուրանոց կառուցել: «Ռոտանա» ցանցը 300 հյուրանոց ունի: Իսկ թագաժառանգն ուզում էր իր հոր անունով հիվանդանոց կառուցել Երևանի կենտրոնում՝ անվճար, որ կարիքավորներն օգտվեին այդ հիվանդանոցից: Նրանք հանդիպել են քաղաքապետի և ճարտարապետի հետ: Այդ հանդիպումը տևել է կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են». դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ՀՀ-ում ներդրումներ կատարելու մասին: Հստակեցնող հարցին, թե լավ առաջարկ է արվել, քաղաքապետարանում այն մերժե՞լ են, Գ. Ծառուկյանը խորհուրդ է տվել հարցի պատասխանը ստանալ քաղաքապետից ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36