Հաշմանդամների միջազգային օրը կբացվի «Միասին» մանկապատանեկան ցուցահանդեսը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող երեխաները, այնպես էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շնորհալի աշակերտները: Ծրագրի նպատակն է մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցության ապահովումը, ներառական մշակութային միջոցառումների լայն քարոզչության իրականացումը: «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի իրականացման կարևորագույն ուղերձն է իր շուրջը համախմբել ուսման մեջ, ստեղծագործական աշխատանքում իրենց բացահայտող շնորհալի, կամային ու ջանասեր մանուկներին և պատանիներին: Ցուցահանդեսի հայեցակարգային առանձնահատկությունն է՝ ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով բոլոր երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին: «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը: |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
